Հավանաբար կմիջնորդենք որոշ ժամանակով հետաձգել նիստը. Միքայել սրբազանի պաշտպան
Իրավունք
00:12 28/06/2025
Հայաստան

Հավանաբար կմիջնորդենք որոշ ժամանակով հետաձգել նիստը. Միքայել սրբազանի պաշտպան

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին գործով նիստը նշանակված է ժամը 24:00-ին։

«Հավանաբար քիչ հետո կսկսվի և կմիջնորդենք որոշ ժամանակով հետաձգել, քանի որ հենց նոր ենք ստացել միջնորդությունն ու նյութերը»,- հայտնում է Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում  Միքայել սրբազանին կալանավորելու միջնորդությունը կքննի դատավոր Մասիս Մելքոնյանը։ 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հավանաբար կմիջնորդենք որոշ ժամանակով հետաձգել նիստը. Միքայել սրբազանի պաշտպան