Եկեղեցուն պաշտպանելը մեր երկրում դարձել է հանցագործություն, իսկ ազգային ինքնության պաշտպանությունը՝ մեղավորություն. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
Քաղաքական
19:32 29/06/2025
Հայաստան

Եկեղեցուն պաշտպանելը մեր երկրում դարձել է հանցագործություն, իսկ ազգային ինքնության պաշտպանությունը՝ մեղավորություն. Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան

«Եկեղեցուն պաշտպանելը կարծես թե մեր երկրում դարձել է հանցագործություն, իսկ ազգային ինքնության պաշտպանությունը՝ մեղավորություն»,-Սուրբ և Անմահ Պատարագի ժամանակ ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ իշխանությունների հակաեկեղեցական արշավն առաջ է գնում՝ նորանոր, աննախադեպ գործողություններով։

«Ցավով ենք հիշում Մայր Աթոռում տեղի ունեցած գործողությունները։ Ապօրինաբար ձերբակալվեցին մեր եղբայրները՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և եկեղեցու թիկունքին կանգնած, ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանը։

Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը հորդորեց աղթել բանտարկվածների համար, որ կարողանան դիմանալ այս փորձությանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder