Ադրբեջանից հաստատում են «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում սկսած հատուկ գործողության մասին լուրը.ԼՐԱՑՎԱԾ
Քաղաքական
14:22 30/06/2025
Տարածաշրջան

Ադրբեջանից հաստատում են «Սպուտնիկ Ադրբեջանի» գրասենյակում սկսած հատուկ գործողության մասին լուրը.ԼՐԱՑՎԱԾ

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է «Սպուտնիկ Ադրբեջան» լրատվական գործակալության գրասենյակում «գործողության» մասին։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

«Սպուտնիկ Ադրբեջան»-ի Բաքվի գրասենյակում գործողություն է իրականացվում», - ասվում է գերատեսչության հայտարարության մեջ։

Դրան զուգահետ գործակալության Մոսկվայի գրասենյակը հայտնել է, որ ներկայումս չեն կարողանում կապ հաստատել Բաքվի խմբագրության հետ։

Russia Today մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը թելեգրամի իր ալիքում գրում է.

«Իմ տեղեկություններով՝ Բաքվում մեր դեսպանատան աշխատակիցներն արդեն մեկնել են մեր «Սպուտնիկ»-ի գրասենյակ, որտեղ այս պահին «հատուկ գործողություն» է ընթանում։ Աշխատակիցները չեն արձագանքում, ակնհայտ է, որ նրանք հեռախոսի հասանելիություն չունեն։ Նրանց թվում կան նաև Ռուսաստանի քաղաքացիներ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder