Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Երրորդ տարբերակ չկար. Փաստաբանը՝ Միքայել Սրբազանի ՔԿ ինքնակամ գնալու մասին
«Կար երկու տարբերակ։ Տարբերակ առաջին. կամովին գնալ, տարբերակ երկրորդ՝ հարկադրաբար տանել։ Ինչքան էլ մենք զգացմունքային դաշտում ասենք, որ կար երրորդ տարբերակ, պետք է ասեմ՝ երրորդ տարբերակ չկար»,-ասաց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբանական թիմի անդամ Արա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով Միքայել Սրբազանի՝ ինքանակմ ՔԿ գնալուն։
Նրա խոսքով, սրբազանն ասել է՝ ուզում է գնալ։
«Մենք գիտեինք, որ երկրորդ տարբերակում ուժ է կիրառվելու։ Այն ընթացքում, երբ մենք Միքայել Սրբազանի հետ քննարկում էինք, ԱԱԾ ծառայողները դրսում սպասում էին, թե մենք ինչ ենք պատասխանելու, ասացին, որ դիմակավորված հատուկ ջոկատայիններ են ներխուժել Մայր աթոռի տարածք։ Ամբողջ Էջմիածին քաղաքը լցված էր ոստիկաններով։ Մինչ այդ, մենք գնացինք քահանաների մոտ, որ հայտնենք որոշման մասին։ Դա օբյեկտիվորեն նրանց մոտ վրդովմունք առաջացրեց, նրանք վերագրեցին, որ դա իրենց, եկեղեցու դեմ ուղղված քայլ է, հատուկ են ընտրել քահանայաց ժողովի օրը։ Շատերը խորհուրդ տվեցին չգնալ»,-ասաց Զոհրաբյանը։
Շարունակելով նկարագրել այդ րվա դեպքերը, Զոհրաբյանն ասաց՝ երբ հասել են ՔԿ, նույնիսկ փորձել են գալ ու բռմել Միքայել Սրբազանի ձեռքերը։
«Թույլ չտվեցինք։ Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ հասել է առանց որևէ մեկի բռնի ուղեկցությամբ։ Երբ գրում են՝ ձերբակալել են, մենք արձաագրության մեջ շտկում արեցինք, որ Միքայել Սրբազանը մինչև քննիչի սենյակ եկավ կամավոր»,-նշեց փաստաբանը։
Անդրադառնալով անվստահություն հայտնելու գործընթացում Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելուն, Զոհրաբյանն ընդգծեց, որ իրենց գլխավոր նպատակը Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունն է։
«Պատկերացրեք, նրան մեղադրում են ռազմական հեղաշրջման կոչ անելու համար, դրան զուգահեռ պրոցես է գնում, հայտարարում են, որ նա վարչապետի թեկնածու է։ Մեր կոնֆիդենցալ հանդիպման ժամանակ Սրբազանի համաձայնությամբ, հինգ պաշտպանների ներկայաությամբ հայտարարության տեքստը կազմվեց, քննչական գործողությունների ավարտից հետո հայտարարությունը հրապարակվել է»,-ընդգծեց փաստաբանական խմբի անդամը։
Մանրամասները՝ տեսանյութում։