Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Դատախազությունն ու քննչականը արդեն մի անգամ ասել են, որ Միքայել Սրբազանի ռազմական հեղաշրջման կոչը հանցագործություն չէ. Փաստաբան
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոսի պաշտպան Երեմ Սարգսյանը գրում է.
«Պետությունը՝ դատախազությունն ու քննչականը արդեն մի անգամ ասել են, որ Միքայել Սրբազանի 2023 թվականի հարցազրույցում ռազմական հեղաշրջման կոչը հանցագործություն չէ։
Այսինքն՝ պաշտոնապես ասել են՝ լավ ես արել։
Հիմա ինչ-որ հրահանգով ասում են, որ նույն խոսքը հանցանք է։
«Զուտ իրավական» գործընթացներ են…»։
Նա հրապարակել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին դատախազության տված պատասխանը, ըստ որի՝ Աջապահյանի հարցազրույցում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ Իոաննիսյանի հաղորդումը դեռ 2024-ին է ներկայացրած եղել։

