Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հիմա լուրջ դեմքով կարծում եք, որ մարդուն տարան բանտ՝ չի՞ կարող խոսել. Փաստաբանը Միքայել Սրբազանին կալանավորելու հիմքերի մասին
«Միքայել Սրբազանի կալանավորումն իրավական գործընթաց չէ, պարզապես դատավարության իմիտացիա էր, որ ձևականությունն ապահովեց։ Բովանդակությունը զրո է, և սա չափազանցված խոսքեր չեն»,-խոսելով Միքայել սրբազանի կալանավորման մասին՝ հայտարարեց փաստաբան Ռոման Ահարոնյանը։
Նա նշեց, որ Սրբազանի նկատմամբ կալանքի հիմքերի թվում ներառել են բոլոր այն հիմքերը, որոնք նախատեսում է Քրեական դատավարության օրենսգիրքը։
«Խափանման միջոցը վարույթի անվտանգ ապահովման մասին է, այսիքն որպեսզի վարույթն Ա կետից գնա Բ կետ առանց խոչընդոտների, առանց ապօրինի միջամտությունների, պետությունն էլ հնարավորություն ունենա արագ բացահայտել արարքն ու համապատասխան ընթացակարգերով գնան առաջ։ Այս դեպքում առանձնահատկությունը ո՞րն է. «հանցանքը» բացահայտված է, տեսագրված է, իր դետալներով վաղուց տեղադրված է համացանցում, սա այն հանցանքն է, որը կառուցվածք է խոսքի բովանդակության վրա, չի պահանջում լրացուցիչ ջանք, ապացույց, փաստ։ Հիմա տեքստին պետք է տալ իրավական գնահատական»,-ասաց փաստաբանը։
Նա նկատեց՝ քննություն իրականացնելու անհրաժեշտություն չկա այս դեպքում չկա, խոչընդոտելու, ազդել-ներազդելու հիմքն անտրամաբանական է, բայց լուրջ դեմքով դրանք քննարկել են դատարանում։
«Կամ թաքնվելը, նոր հանցանք կատարելը։ Հիմա լուրջ դեմքով կարծում եք, որ մարդուն տարան բանտ՝ չի՞ կարող խոսել։ Սրանք ենք կալանքի հիմքերը, հիմա ասենք անհիմն է, թե՞ անտրամաբանակա՞ն, անիմաստ։ Հիմա որ առիթ ունենաք՝ հարցրեք, ի՞նչ քննություն եք իրականացնում, բացահայտում։ Ես հույս ունեմ, որ սա այսպես չի մնա, հարցերի պատասխաններին մենք կհասնենք»,-ասաց նա։
Փաստաբանական խմբի մեկ այլ անդամ Մարինե Ֆարմանյանը, անդրադառնալով Միքայել Սրբազանի կալանավորման հիմքերին, ասաց՝ մի ամբողջ փունջ է եղել՝ վարույթից թաքնվել, խոչընդոտել, նոր հանցանք կատարել, ազդել գործի մասնակիցների վրա։
«Ես կանդրադառնամ թաքնվելու վերաբերյալ հիմքերին։ Գիտեք, սրբազանը պարբերաբար հայտնվում է էկրաններին, այդ օրն էլ Սրբազանը գտնվել է Մայր Աթոռում։ Հետևաբար նրա թաքնվելու վերաբերյալ որևէ հիմք չի կարող լինել։ Ինչն է կարևոր, Սրբազանը մեծ ջանքներ գործադրեց, որ գնա ՔԿ, քանի որ և քաղաքացիները, և քահանաները դիմադրություն էին ցույց տալիս, որ իրենց հոգևոր առաջնորդը չհայտնվի ապօրինի մեղադրանքի առջև։ Կարող եմ հաստատել, որ Սրբազանը գրեթե ֆիզիական դիմադրությունը հաղթահարեց, մարդկանց խնդրեց ճանապարհ տալ, որպեսզի իր ոտքով ներկայանա Քննչական կոմիտե։ Հետևաբար դրանից հետո միջնորդություն տանել ու նշել, որ թաքնվելու հավանականություն կա, առնվազն անհասկանալի է»,-ասաց Ֆարմանյանը։
Նրա կարծիքով, Սրբազանին կալանավորելու միջնորդությունը բավարարած դատավոր Մասիս Մելքոնյանի համար որևէ հիմք հարկավոր չէր, նրան բավարար էր նույնիսկ մեկ նախադասությունը.
«Կալանավորել Միքայել Աջապահյանին։ Էս մի նախադասությունը բավարար կլիներ դատավորի համար, ավելորդ հիմնավորումների կարիք չէր լինի»։
Շիրակի թեմի առաջնորդի փաստաբանական խմբի անդամները վստահ են ու նաև դատարանում հայտարարել են, որ քննիչի ու դատախազի գործողությունները Միքայել Սրբազանին պատժելու նպատակ են հետապնդում հակաեկեղեցական գործողությունների շրջանակում։
«Քննիչին ու դատախազին մենք հարցնում ենք՝ լավ դուք ի՞նչ եք հասկանում հեղաշրջում ասելով, քանի որ իրենք շեշտը դրել էին հեղաշրջում բառի վրա, որևէ բացատրություն չեղավ։ Բացատրական բառարանից մենք նշեցին, որ հեղաշրջում նշանակում է արմատական փոփոխություն, հեղափոխություն որոշ առումով։ Ասում ենք՝ դուք ի՞նչն եք դիտարկում իշխանություն զավթելու կոչ, 0 արձագանք։ Այս առումով հեղաշրջում բառը չէին կարող տեղավորել այս հանցավոր տրամաբանության մեջ։ Գալով դատախազության դիրքորոշմանը, թե մենք նոր լույսի ներքո ենք դիտարկում այն, նման բան չկա, դատախազությունը քաղաքական մարմին չի, փողոցում խոսացող մարդիկ չեն, պետության անունից մեղադրանք են ներկայացնում, իրենք պարտավոր են գործել իրավաբանորեն»,-ասաց փաստաբան Երեմ Սարգսյանը։
Փաստաբան Արա Զոհրաբյանն էլ նշեց, դատարանի «պատճառաբանված» որոշումը Սրբազանին կալանավորելու վերաբերյալ դեռ չեն ստացել, ստանալուն պես կբողոքարկեն դատարանի որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութերում։