Մեքենայի ի՞նչ մասեր են ավելի շատ գողանում Ռուսաստանում
Իրավունք
08:35 30/06/2025
Հայաստան

Մեքենայի ի՞նչ մասեր են ավելի շատ գողանում Ռուսաստանում

Ավտոմեքենաների էմբլեմաները, հայելիները, անիվները, լուսարձակները դարձել են Ռուսաստանում ամենաշատ գողացվող մասերը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ նշելով, որ այդ մասերի պահանջարկը շուկայում աճել է 2.5 անգամ։ Տվյալները Moneyplace շուկաներում վաճառքի վերլուծության ծառայության և «Սոգլասիե» ապահովագրական ընկերության համատեղ ուսումնասիրության արդյունք են։

«Այս տարի ռուս վարորդները խոշորագույն շուկաներում 2.5 անգամ ավելի հաճախ են գնում նոր ավտոմեքենաների արտադրողների խորհրդանշաններ, կողային հայելիներ, լուսարձակների լվացման ծորակներ, անիվներ և կափարիչներ, երիզներ, մոմակալներ, դիմապակու մաքրիչների ամրակներ և ստանդարտ տեսախցիկներ։ Ապահովագրողների վիճակագրության համաձայն՝ այս տեսակի բաղադրիչները ամենաշատն են գողանում մյուսների համեմատ», - ասված է ուսումնասիրության մեջ։

Ուսումնասիրությունն արվել է 2025 թվականի հունվարից մինչև հունիս։

Հայաստանում նման վերլուծություն չկա, սակայն հիմք ընդունելով սոցցանցերի խմբերում գրառումները, ոստիկանության հաղորդագրությունները, ավելի հաճախ գողանում են կողային հայելիներ ու լուսարձակներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Մեքենայի ի՞նչ մասեր են ավելի շատ գողանում Ռուսաստանում