Արմեն Չարչյանի՝ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է. Փաստաբան
Իրավունք
10:48 01/07/2025
Հայաստան

Արմեն Չարչյանի՝ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է. Փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտնում է, որ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացվեց։

«Խնդիրը լուծվեց»,- գրել է նա։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ նա հայտնել էր, որ «Զվարթնոց» օդանավակայանում ԱԱԾ սահմանապահը չի թողնում որպեսզի Արմեն Չարչյանը սահմանը հատի՝ պատճառաբանելով, թե իբր Արմեն Չարչյանի ելքը փակ է, այն դեպքում երբ դատարանի որոշումը ազատ տեղաշարժի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ վաղուց ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և դերևս հունիսի 23-ին ոստիկանությունից իրենց հավաստիացրել էին, որ ՍԷԿՏ համակարգում առկա սահմանափակումը վերացված է։ Նա դիմել էր ՆԳՆ-ին՝ պահանջելով գրավոր պարզաբանում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder