Ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան
Քաղաքական
15:57 01/07/2025
Հայաստան

Ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք. Գևորգ եպիսկոպոս Սարոյան

«Որևէ մեկը թող մտքով չանցկացնի մեզ դարձնել գործիք էս քաղաքական զարգացումների մեջ։ Ավելի լավ է հալածվող եկեղեցի մնանք, քան դառնանք գործիք։ Մի անգամ դարձանք, անընդհատ դառնալու ենք»,-լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։

Նրա խոսքով, Միքայել Սրբազանի ձերբակալությանը, կալանավորմաը փորձում էին քաղաքական բնույթ հաղորդել, նա ուրախություն հայտնե, որ Միքայել Սրբազանը նման հայտարարությամբէ  հանդես եկել։

«Եկեղեցին որևէ ուժի, կուսակցության ձեռքին գործիք չի դառնալու, սա պետք է բացառեն։ Այն բոլոր հարցերի, որոնք առնչվում են պետականությանը, վերաբերում են ազգին, մենք դիրքորոշում հայտնել ենք, հայտնելու ենք»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder