Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը
Սպորտ
08:03 01/07/2025
Հայաստան

Գրոսմայստեր Շանթ Սարգսյանը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը

Ղազախստանի Ակտոբե քաղաքում ավարտվել է Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված «Aktobe Open 2025» շախմատի միջազգային մրցաշարը: Մրցաշարին մասնակցել են 19 երկրների 68 շախմատիստներ, այդ թվում՝ 21 գրոսմայստերներ և 24 միջազգային վարպետներ:

Մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել սերբ գրոսմայստեր Ալեքսեյ Սարանան, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր:

Հայ գրոսմայստեր Շանթ Սարգսյանը 6 միավորով զբաղեցրել է մրցանակային 8-րդ հորիզոնականը:

Միջազգային վարպետ Արթուր Դավթյանը վաստակել է 5 միավոր և զբաղերել 17-րդ հորիզոնականը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder