Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է. Դավիթ Խուդաթյան
«Հանրապետության վարչապետի կողմից հանձնարարվել է ՏԿԵ նախարարությանը և անձամբ ինձ։ Հանձնարարականը եղել է գրավոր՝ հստակ ամիս-ամսաթվով»,-Աժ-ում Հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ հարակից զեկուցով հանդես գալով ՀԷՑ-ի պետականացման լիազորություններ սահմանող օրինագիծը՝ «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ։
Նա վստահեցրեց, որ իրեն հանձնարարություն տալուց հետո է Նիկոլ Փաշինյանը հայտարարել, որ որակական փոփոխություններ ապահովելու համար Կառավարությունը որոշել է միջամտել ՀԷՑ-ի կառավարմանը։
«Նոր ներդրումներ անելու համար պետք է համակարգն անջատվի, և այդ քննարկումը բերել է նրան, որ տարվա վերջին ՀԷՑ-ն առնվազն 12.5 մլրդ դրամի ակտավորվելու է, դրան գումարած որ հանրապետության վարչապետը մեկամսյա ժամկետ է տվել քայլեր ձեռնարկելու, այդ երկուսից ընդամենը երեք օր հետո ձեզ հայտնի քաղաքական հայտարարությունն է արվում»,-հայտարարեց Դավիթ Խուդաթյանը։