ՆԳՆ ջրային պարեկներն ու փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով
Հասարակություն
12:18 01/07/2025
Հայաստան

ՆԳՆ ջրային պարեկներն ու փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով

Հուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։

ՆԳ նախարարությունից հայտնում են, որ ռջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։

ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, ինչպես նաև ալկոհոլ օգտագործած վիճակում չլողալ՝ շրջապատի նկատմամբ դրսևորելով պատասխանատվություն։

Հասարակական կարգն ու անվտանգության կանոնները խախտելու համար օրենսդրությամբ նախատեսվում են պատասխանատվության միջոցներ, որոնք կիրառվելու են անխտիր բոլոր օրինազանցների նկատմամբ։

«Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր անվտանգությունը մեր ամենօրյա ծառայության առանցքում է։ Պահպանե՛ք անվտանգության կանոնները՝ այդ կերպ պաշտպանելով ձեզ և մյուսներին»,-ասվածէ  նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ ջրային պարեկներն ու փրկարարները հսկողություն կիրականացնեն շուրջօրյա ռեժիմով