Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՔՊ-ական խմբակցությունը միայն սրիկաներից չի ձևավորված, համագործակցության եզրեր տեսնում եմ. Դավիթ Համբարձումյան
«Ես պատրաստ եմ այդ ծանր բեռը վերցնել ինձ վրա»,-24News.am-ի հարցազրույցների տաղավարում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Դավիթ Համբարձումյանը՝ պատասխանելով իր թեկնածության վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ երկու անգամ ընտրվել է Հայաստանում ամենամեծ համայնքներից մեկի ղեկավար, ժողովուրդը տեսել է իր կատարած աշխատանքը և դա է պատճառը, որ իր թեկնածությունն է հաստատվել, որպես վարչապետի թեկնածու։
Պատասխանելով տարբեր աղմկահարույց դեպքերին առնչություն ունենալու մասին տարածված լուրերին՝ Համբարձումյանն ասաց, որ որևէ մեկի նկատմամբ ֆիզիկական բռնությւոն չի գործադրել և հրահանգ էլ չի տվել, իսկ նման լուրերն միտումնավոր էին տարածվում, որպեսզի իրեն ստիպեն հարաժարական տա։
«Խորը համոզմունք ունեմ, որ ՔՊ-ական շատ պատգամավորներ շատ նորմալ մարդիկ են։ Այսպես ասեմ. ԱԺ ՔՊ-ական խմբակցությունը միայն սրիկաներից չի ձևավորված, այնտեղ կան նաև նորմալ մարդիկ, մոլորվածներ, որոնք իրենց խոքն ասելու են և համագործակցության եզրեր տեսնում եմ»,-ասաց Դավիթ Համբարձումյանը;