Հարց է՝ ինչո՞ւ է ՀԷՑ-ը պետականացվում, եթե վաղը չէ, մյուս օրը հանձնվելու է ուրիշին. Աղասի Թավադյան
Տնտեսություն
17:03 02/07/2025
Հայաստան

Հարց է՝ ինչո՞ւ է ՀԷՑ-ը պետականացվում, եթե վաղը չէ, մյուս օրը հանձնվելու է ուրիշին. Աղասի Թավադյան

Ազգային ժողովն այսօր ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը։ Այն արվեց հապճեպ, նախագիծը շրջանառության մեջ էր դրեվլ հունիսի 25-ին և նպատակ ունի կարգավորող մարմնին ՀԷՑ-ը պետականացնելու լիազորություններ տալ։ Փարձագիտական դաշտը հայտարարում է, որ քաղաքական դրդապատճառներով՝ գործարար Սամվել Կարապետյանից խլե․ու նպատակով կայացվող որոշումը պետության համար ունենալու է լուրջ տնտեսական հետևանքներ։ Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց տնտեսագետ Tvyal.com հարթակի հիմնադիր Աղասի Թավադյանի հետ։

Ա. Թավադյան-Աշխարհում ընդեմենը երկու երկիր կա, որտեղ ՀԷՑ-ն ազգայնացված է և նորմալ է աշխատում է, մնացած բոլոր երկրներում, որտեղ փորձ է կատարվել էլեկտրացանցերն ազգայնացնել, որոշ ժամանակ անց՝ լինի մեկ, երկու տարի կամ մի քանի ամիս, որոշել են կառույցը կրկին հանձնել սեփական ձեռքեր։

Այսինքը, մեծ է հավանականությունը, որ ազգայնացումից հետո նորից հանձնվի, ինչ որ մեկի ձեռքը։ Սա, ըստ այդմ, խնդիրներ է առաջացնում, որովհետև միջազգային փորձը ցույց է տալիս, որ պետությունն այս ոլորտում արդյունավետ կառավարող չէ։

 Պետք է հասկանալ, որ սա ավելի շոտ քաղաքական քայլ է և՝ հապճեպ կատարված, որովհետև նույնիսկ եթե որոշակի քայլեր արվում է բարի նպատակներով, բայց արվում է  հապճեպ, առանց մասնագիտական համայնքի կարծիքը կամ դրա համաշխարհային արձագանքը հաշվի առնելու, ապա այն կարող է հակադարձ բացասական հետևանանքրեի բերել։

Այն կարող է էլ ավելի վատացնել միջազգային վստահությունը ՀՀ-ի հանդեպ, ինչպես նաև փոքրացնել ապագա ներդրումային հնարավորությունները։

 Panorama.am-Արդյո՞ք այսօր էներգետիկայի ոլորտում պետության առաջնային խնդիրը ՀԷՑ-ի պետականացումն է։

Ա. Թավադյան-Պետությունն այս պահին էներգետիկ անվտանգության տեսանկյունից ավելի մեծ խնդիրներ ունի, քան ՀԷՑ-ի պետականացումը։ Այսպես, Հայաստանում ամենաթանկ վառելիքն է, մասնավորապես բենզինը, ըստ այդմ՝ ավելի շատ են նախընտրում արևային կայաններ դնել, էլեկտրականություն օգտագործել որպես փոխարինիչ։ 3-4 տարի առաջ ՀՀ-ում արտադրված էլեկտրաէներգիայի բալանսի մեջ արևային էլեկտրաէներգիան չէր երևում, բայց այս պահին այն կազմում է ընդհանուր արտադրության 11-12 %-ը և առաջիկա 2-3 տարիների ընթացքում կարող է ավելի շատ արևային էներգիա արտադրվի, քան հիդրոէլեկտրակայանների միջոցով։ Այսպիսի պոտենցիալ կա։

3 տարի առաջ էլեկտարկան ավտոմեքենաները չնչին քանակի էին, հիմա գնած ավտոմեքենաների 5 %-ն էլեկտրական է։ Կա աճի մեծ պոտենցիալ և կարելի է կանխատեսել, որ ՀՀ-ում մի քանի տարի հետո մեքենաների 25-30 %-ը էլէկտրական են լինելու, շատերը նախընտրելու են էլեկտրական մեքենաները։

Նույնը նաև տների ջեռուցումը։ Այս պահին շատերը նախընտրում են ջեռուցման համակարգեր գնել, որոնք աշխատում են էլեկտրականությամբ, քան գազով տաքացնել, քանի որ գները համեմատելի են։

 Սա նշանակում է որ մի քանի տարի անց մեր ՀԷՑ-ի դեմ դրված պահանջարկը կարող է կրկնապատկվել, իսկ այն համակարգը, որը մենք ունենք, ճիշտ է, բավականին բալանսավորված, բայց խորհրդային տարիներից եկած համակարգ է, որը չի արդիականացվել, նոր կայաններ չեն դրվել։

Panorama.am-Ի՞նչ ռիսկեր կառաջացնի այս պահին ՀԷՑ-ի ազգայնացումը, հատկապես՝ ապագայի տեսկալանում

 Ա. Թավադյան-Եթե այս պահին ազգայնացվի, ապա ապագայում այն նշանակություն չի ունենա, քանի որ ապագայում պատկանելու է նրան, ով պատրաստ է լինելու այդ ահռելի ներդրումն անելու ՀԷՑ-ը մոդեռնիազցնելու, արդիականացնելու համար, որպեսզի նրա հզորությունները 2 և ավելի անգամ մեծանան, քանի որ պահանջարկը մեծանալու է։

Այս նախագծի մեջ խնդիրներ կան զուտ տնտեսական տեսանկյունից, էլ չեմ խոսում իրավական և քաղաքական տեսանկյունից, որոնք նույնպես խնդրահարույց են։

 Զուտ տնտեսական տեսանկյունից ՀՀ-ի ներդումային գրավչությունն է պակասում, որովհետև հանկարծահաս ինչ-որ որոշումներ են կատարվում։

 Մեծ հավանականությամբ պետությունը չի կարողանա ՀԷՑ-ը կառավարել և հանձնվելու է ինչ-որ մեկի ձեռքը, բայց արդեն իսկ ունենք պետական որոշ նախաձեռնություններ, օրինակ՝ ԱՆԻՖ-ը և մյուսները, որոնք հաջողությամբ չեն պսակվել։ Այսինքն, ուշ թե շուտ սա հանձնվելու է ինչ-որ մի մասնավորի ձեռքը և հարց է առաջանում, թե ինչո՞ւ է ազգայնացվում, եթե վաղը չէ մյուս օրը հանձնվելու է ուրիշին և արդյո՞ք առկա են որոշակի երաշխիքներ, որ եթե ազգայնացվելու է, ապա այդպես էլ մնալու է։

 Եթե երկարաժամկետում նայենք, ապա այս որոշումը մեծ ազդեցություն չունի, այսինքն անկախ նրանից, թե ազգայնացված է, թե ոչ, ում է պատկանում՝ Կարապետյանին, այսօրվա իշխանությանը , թե երրորդ անձին՝ էական չեն, քանի որ ՀԷՑ-ը պատկանելու է նրան, ով ապագայում որոշումներ է կատարելու և պատրաստ է լինելու մեծ քանակությամբ ներդրումներ կատարել մեր էլեկտրական ենթակառուցվածքներն արդիականացնելու համար, որովհետև պահանջարկը մեծանում է։ Իսկ եթե պահանջարկը երկու անգամ ավելանա, ապա մեր էլեկտրական ցանցերն պարզապես կպայթեն։

 Հետևաբար, պետք է այս պահին մտածել, ոչ թե ինչպես արագ, էլեկտարական ցանցերն ազգայնացնենք, այլ երկարաժամկետ մտածելակերպ պետք է ունենալ և հասկանալ, թե ինչպես անել, որ համապատասխան ներդրումներ ներգրավել և դրանցով կառավարել ՀԷՑ-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder