Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Իրանը իրականացնում է հետաքննություն՝ պարզելու՝ արդյոք Ադրբեջանը օգնե՞լ է Իսրայելին 12-օրյա պատերազմի ընթացքում. Բաքվում ԻԻՀ նախկին դեսպան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
«Ադրբեջանում Իրանի նախկին դեսպանն Մոհսեն Փաք Աայինը, անդրադառնալով Ադրբեջանի տարածքից արձակված իսրայելական անօդաչու թռչող սարքերին, հայտարարել է․
-«Բաքվից ստացված տեղեկատվության համաձայն, սիոնիստական ռեժիմը առանց Ադրբեջանի թույլտվության և համակարգման իրականացրել է լրտեսական և հետախուզական գործողություններ Իրանի դեմ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում։ Այդ ժամանակաշրջանում Իրանը խոցել է իսրայելական անօդաչու սարք՝ Իսրայելին հասկացնելու համար, որ նա վերահսկվում է։
Իսրայելը ներթափանցել է Ադրբեջանի օդատիեզերական և հետախուզական ծառայություններ՝ առանց երկրի բարձրագույն ղեկավարության գիտության։ Այդ ուղիով կատարվել է ներխուժում Իրանի օդային տարածք։ Այդ ժամանակ Իրանը նախազգուշացրել է Ադրբեջանին, և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները հաստատել են այդ փաստը։
Դեսպանը նաև հայտնել է, որ Իրանը իրականացնում է հետաքննություն՝ պարզելու՝ արդյոք Ադրբեջանը օգնե՞լ է Իսրայելին 12-օրյա պատերազմի ընթացքում իրականացված հարձակումներում, և եթե դա հաստատվի, Թեհրանը ստիպված կլինի լուրջ միջոցներ ձեռնարկել Բաքվի նկատմամբ»։