Զախարովա. Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ
Քաղաքական
17:07 02/07/2025
Աշխարհ

Զախարովա. Ռուսաստանն անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ

Ռուսաստանը անկեղծորեն հետաքրքրված է եղբայրական Հայաստանի կայունությամբ։ Այդ մասին հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Ռուսաստանը անկեղծորեն շահագրգռված է եղբայրական Հայաստանի կայունությամբ՝ պարզապես այն պատճառով, որ, ի թիվս այլ բաների, դա մեզ համար օգտակար է։ Ոչ միայն այն պատճառով, որ առաջին հերթին սրանք բարձր իդեալներ են, այլեև ոչ պակաս կարևոր գործոն է դրա օգտակարությունը։ Կայուն, բարգավաճ, զարգացող Հայաստանն՝ իր կայուն զարգացմամբ, այն է, ինչ մենք կցանկանայինք տեսնել այս պետության և այս ազգի համար»,-ասել է նա և հավելեց. «Մենք կողմ ենք այնտեղ օրենքի գերակայության պահպանմանը՝ հիմնված Սահմանադրության վրա, քաղաքացիների, այդ թվում՝ կրոնական իրավունքների և ազատությունների ապահովմանը։ Հատկապես, երբ իշխանությունները այս մասին հրապարակայնորեն այդքան խոսել են և այն դարձրել  իրենց նախընտրական արշավի մաս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder