«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունն ապօրինի է. Փաստաբան
Իրավունք
17:44 02/07/2025
Հայաստան

«Տաշիր գրուպ»-ում խուզարկությունն ապօրինի է. Փաստաբան

««Տաշիր գրուպ»-ում  իրականացվել է խուզարկություն, որի հետ մենք ունենք անհամաձայնություն։ Մեզ տրամադրվել են դատարանի որոշումները, բողոքարկելու ենք»,-խուզարկության ավարտից հետո հայտարարեց փաստաբան Արմեն Ֆերոյանը։

Նրա գնահատմամբ, գործընթացը կրում է բացառապես ապօրինի բնույթ։

«Սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր։ Առգրավել են համակարգիչներ ու փաստաթղթեր։ Վաղուցվա վարույթներ են, նոր չեն․ Մի քանի վարույթներ են՝ մեկը հարուցված 2023-ին, մեկը՝ 2024-ին, մյուսը՝ կարծեք թե 2025-ին»,-ասացին փաստաբաները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder