Հզոր պայթյուն է որոտացել Կալիֆոռնիայի հյուսիսում
Հասարակություն
10:02 02/07/2025
Հայաստան

Հզոր պայթյուն է որոտացել Կալիֆոռնիայի հյուսիսում

Հյուսիսային Կալիֆոռնիայի Յոլո շրջանում գտնվող հրավառության պահեստում տեղի է ունեցել հզոր պայթյուն, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, և հայտարարվել է տարհանման գոտի։ «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ հայտնում է Յոլո շրջանի շերիֆի գրասենյակը։

«Ինչպես շատերդ լսել եք, այսօր Էսպարտոյի և Մեդիսոնի տարածքում տեղի է ունեցել հզոր պայթյուն... Պահեստը, որտեղ պահվում էին հրավառությունների սարքերը, պայթել է և շարունակում է ակտիվորեն այրվել։ Մենք կոչ ենք անում բոլորին շրջանցել տարածքը, որպեսզի հրշեջներն ու փրկարարները կարողանան անվտանգ կատարել իրենց աշխատանքը։ Դեպքի վայրի շուրջ ստեղծվել է մեկ մղոն շառավղով տարհանման գոտի», - սոցիալական ցանցերում հայտնել է շերիֆի գրասենյակը։

Հայտարարության համաձայն՝ պայթյունի պատճառը դեռևս անհայտ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հզոր պայթյուն է որոտացել Կալիֆոռնիայի հյուսիսում