Կարեն Խաչանովը դժվարին մրցամարտում հաղթեց ճապոնացուն և դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ փուլ
Սպորտ
21:06 02/07/2025
Աշխարհ

Կարեն Խաչանովը դժվարին մրցամարտում հաղթեց ճապոնացուն և դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ փուլ

Ուիմբլդոնի մրցաշարում աշխարհի 20-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ երրորդ շրջան։

Հայազգի թենիսիստը մրցեց աշխարհի 144-րդ ռակետ, ճապոնացի Սինտարո Մոչիզուկիի հետ և առավելության հասավ 1:6, 7:6 (9:7), 4:6, 6:3, 6:4 հաշվով։ Պայքարը տևեց 3 ժամ, 43 րոպե։

1/8 եզրափակիչի ուղեգրի համար Կարեն Խաչանովը կմրցի պորտուգալացի Նունու Բորեշի և բրիտանացի Բիլի Հարիսի դիմակայության հաղթողի հետ։

Ուիմբլդոնի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 53,5 միլիոն ֆունտ ստերլինգ է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Կարեն Խաչանովը դժվարին մրցամարտում հաղթեց ճապոնացուն և դուրս եկավ Ուիմբլդոնի մրցաշարի երկրորդ փուլ