Ռուսաստանում չեղարկել են Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի (Էմին) համերգը
Քաղաքական
15:44 03/07/2025
Հայաստան

Ռուսաստանում չեղարկել են Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի (Էմին) համերգը

Ադրբեջանցի և ռուսաստանցի երգիչ Էմին Աղալարովի (Էմին) համերգը, որը նախատեսված էր հուլիսի 6-ին Սվետլոգորսկի «Յանտար հոլում», մեկ տարով հետաձգվել է «անհաղթահարելի» պատճառով։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են համերգի կազմակերպիչները։

«Յանտար հոլի» տվյալներով՝ միջոցառումը տեղի կունենա մեկ տարի անց՝ 2026 թվականի հուլիսի 6-ին։

«Չեղարկման պատճառը անհաղթահարելի ուժի հանգամանքներն են։ Դուք գիտեք նորությունները»,-ասել են կազմակերպիչները։

Համերգի կազմակերպիչները գործակալությանը պարզաբանել են, որ բոլոր տոմսերը կվերադարձվեն գնորդներին։

Էմին Աղալարովը ծնունդով Ադրբեջանից է։ Ռուսաստանում նա խոշոր բիզնեսի սեփականատեր է, մասնավորապես՝ նրան են պատկանում Sea Breeze Resort հանգստավայրը, Fitness by Emin Agalarov և Agalarov Rest ցանցերը։ Աղալարովը Ադրբեջան-Ռուսաստան գործարար խորհրդի նախագահն է։ Բացի այդ, նա ինը տարի ամուսնացած է եղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դստեր հետ։ Նախկին ամուսիններն ունեն համատեղ երեք երեխա։

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները սրվեցին հունիսի 27-ին Եկատերինբուրգում էթնիկ ադրբեջանցիների մի շարք ձերբակալություններից հետո։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռուսաստանում չեղարկել են Ալիևի նախկին փեսայի՝ Էմին Աղալարովի (Էմին) համերգը