Իսրայելի ավիահարվածի պահը Թեջրիշի բնակելի թաղամասի վրա՝ Թեհրանի հյուսիսում. Արա Պողոսյան
Քաղաքական
16:42 03/07/2025
Տարածաշրջան

Իսրայելի ավիահարվածի պահը Թեջրիշի բնակելի թաղամասի վրա՝ Թեհրանի հյուսիսում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը տեսանյութ է հրապարակել իրանաիսրայելյան 12 օրյա պատերազմի ժամանակ խաղաղ բնակչությանը հարվածի դրվագով և գրել.

«Նոր տեսանյութ․ Իսրայելի ավիահարվածի պահը Թեջրիշի բնակելի թաղամասի վրա՝ Թեհրանի հյուսիսում։

Հարձակումը տեղի է ունեցել 12-օրյա պատերազմի ընթացքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են իսրայելական ուժերը դիտավորյալ հարվածում խաղաղ բնակիչների տներին։ Սա՝ Իսրայելի այսպես կոչված «նպատակային հարվածների» համատեքստում։

Այն, ինչ Իսրայելն անում է Գազայի հատվածում, այլեւս Իսրայելի կողմից որևէ անմարդկային գործողություն զարմանք չի առաջացնում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder