Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հաղթանակ թաղամասում ողբերգական հրդեհի հետևանքով մանկահասակ երեխա է մահացել
Հաղթանակ թաղամասում ողբերգական հրդեհի երեք զոհերից մեկը 2024 թ. ծնված երեխա է։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին թաղամասի բնակիչները։ Մահացածներից երկուսը 1967 թ. ծնվածներ են, ըստ տեղեկությունների, նրանք երեխայի տատիկներն են։
Հիշեցնենք, որ հուլիսի 3-ին Երևան քաղաքի Ամառանոցային հասցեում գազի բալոնի արտահոսքի պատճառով առաջացած հրդեհի հետևանքով մահացել է 3 անձ:
«Դեպքի առթիվ 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք) նախաձեռնվել է քրեական վարույթ»,-Panorama.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։