«Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխող կուսակցության քարոզչական շուներին չի մասնակցում. Հայկ Մամիջանյան
Քաղաքական
14:28 03/07/2025
Հայաստան

«Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխող կուսակցության քարոզչական շուներին չի մասնակցում. Հայկ Մամիջանյան

«ԱԺ հայտարարության ընդունման կապակցությամբ ժամը 17։00-ին արտահերթ նիստ է գումարվում, որի նպատակն է դատապարտել ահաբեկչությունը ՀՀ-ի դեմ»,-խորհրդարանում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջարյանը։

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց. «Այն նախագիծը, որը դրված է շրջանառության մեջ, ոչ միայն անընդունելի է իր բովանդակային և կեղծ տեղեկություններով, այլև ուղիղ միջամտություն է գնահատվում նախաքննական մարմիններին։ Ահաբեկչությունը մենք ինքներս դատապարտում ենք, այդ թվում նաև պետական մակարդակով կազմակեպրված ահաբեկչություը և դատապարտում ենք բռնության ցանկացած ձևի գործադրումը»։

 Մինասյանն ասաց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցի այդ ապօրինի վարքագծի քննարկմանը։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը իշխող կուսակցության քարոզչական շուներին չի մասնակցում»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder