Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔՊ-ական նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի ելույթը հունից հանեց ՔՊ-ական Արման Եղոյանին։ Աղազարյանը ելույթ էր ունենում ՀԷՑ-ի պետականացման մասին, օրինակ բերեց, որ շատերը դժգոհ են Վեոլիա ջուր ընկերության գործոււնեությունից, բայց այն տրված է հավատարմագրային կառավարման, հակառակ դեպքում կլիներ ջրի սով։
«Այս քայլերով փորձ է արվում հակառուսական տրամադրությունները խորացնել, որպեսզի շջվենք Արևմուտք, իսկ Արևմուտքը սկսկում է Թուրքիայից։ Ես կոչ եմ անում ռուսական կողմին չտրվել մեր սադրանքներին»,-ասաց Աղազարյանը։
Ելույթից հետո Եղոյանը հունից դուրս եկավ, սկսեց բղավել «ամոթ, ամոթ, ամոթ», ի պատասխան Աղազարյանը շիշ է շպրտել ՔՊ-ականների ուղղությամբ։ Իրավիճակը լարվեց, սկսկեցին բղավել աջ ու ձախ։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը դուրս հրավիրեց Աղազարյանին դահլիճից, արգելեց նրա մասնակցությունը նիստին։
Եղոյանին հայտարարվեց նախազգուշացում, Արշակյանը խնդրեց տեղից չբաղավել։
Ավելի ուշ ամբիոնին մոտեցած Եղոյանը հայտարարեց. «Աղազարյանը Հայաստանի դեմ սուտ մատնություն է տալիս, խայտառակություն է, սա ամոթ է, հանցավոր գործունեություն է Հայաստանի դեմ։ Ամենազազրելի մասը թողել են Աղազարյանի վրա»։