Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԷՑ-ի պետականացման նախագծերի երեկվա քննարկումից հետո ավելի են խորացել կասկածները. Մինասյան
Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախագծերը, որոնցով նախատեսվում է ՀԷՑ-ի պետականացումը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ երեկվա քննարկումից հետո երկու հարց շարունակում է ոչ միայն անպատասխան մնալ, այլ ավելի է խորացնում կասկածները։Նա հարցադրումներ ուղղեց նախագծերի հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանին.
«Ըստ ձեզ, որպես պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, պահպանվե՞լ է արդյոք օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու, կարծիքներ հավաքագրելու, ԱԺ լիակատար քննարկում իրականացնելու պահանջները, թե՞ ոչ։
Երկրորդ՝ սահմանադրականության, միջազգային պարտավորությունների, Հայաստանի քաղաքացիների ու Հայաստանի վրա անկառավարելի ֆինանսական և ներդրումային ռիսկերի հետ կապված։ Ո՞վ է վճարելու այս գործարքի հետևանքով Հայաստանի քաղաքացիների բարձրացող գումարները։
Ո՞ւմ է վերաբերում այս փոփոխությունը, որ սուբյեկտներին»։
Հիմնական զեկուցող ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ին, նաև էներգետիկայի ոլորտի բոլոր անկյունաքարային դերկատարություն իրականացնող ուբյեկտներին։
Մանրամասն՝ տեսանյութում։