Իրենց խնդիրը սկզբից աղմուկ ստեղծելն է, ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել. Լևոն Քոչարյան
Քաղաքական
12:44 04/07/2025
Հայաստան

Իրենց խնդիրը սկզբից աղմուկ ստեղծելն է, ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել. Լևոն Քոչարյան

«Իշխանությունների բերած միջնորդությունները ոչ մի վստահություն չեն ներշնչում»,- խորհրդարանում  լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը՝ արձագանքելով պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի և Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։

Նա նշեց, որ ինքն ավելի շատ կենտրոնացլ է Արթուր Սարգայանի գործին, քանի որ կալանքի հարց էլ կա. «Աբսուրդ է, ցույցներ, անհնազանդության ակցիաներ նախապատրաստելու մասին խոսելը ներկայացնել որպես ահաբեկչություն»:

Հարցին՝ մտավախություն չկա՞, որ գլխավոր դատախազը միջնորդություն ներկայացնի նաև իր մասով, քանի որ «ձայնագրությունում» նաև իր անունը կա,  Լևոն Քոչարյանը պատասխանեց. «Գիտեք, այս աբսուրդի ժանրում ամեն ինչ էլ հնարավոր է։ Իրավական առումով մառազմ կլիներ ինձ ներքաշելն այդ գործընթացի մեջ։

Իրենց խնդիրը սկզբից աղմուկ ստեղծելն է, ինչ-որ ձայնագրություններ են այստեղից-այնտեղից կտրում, իրենց հարմար մասերը դնում, շարունակությունը չեն դնում, ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել։ Աբսուրդ է այս ամենը»։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Իրենց խնդիրը սկզբից աղմուկ ստեղծելն է, ուզում են վախ սերմանել, ընդդիմությանը վարկաբեկել. Լևոն Քոչարյան