Սա հերթական փուչիկ գործերից մեկն է. Իշխան Սաղաթելյան
Քաղաքական
13:55 04/07/2025
Հայաստան

Սա հերթական փուչիկ գործերից մեկն է. Իշխան Սաղաթելյան

«Դասական քաղաքական հետապնդում է։ Կարծում եմ՝ հարց ու պատասխանի ընթացքում էլ դուք դրանում համոզվում եք»,-ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան սաղաթելյանը։

Նրա խոսքով, մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում շատ կոնկրետ հրահանգ տվեց դատախազին, և սա դրա հետևանքն է։

«Այսօր դատախազը հերթական անգամ կատարում է  Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգը։ Իշխանությունների հայտարարություններին չհավատալու հիմքեր կան, քանի որ սա ստի ու կեղծիքի իշխանություն է, դա բազմաթիվ անգամ ապացուցվել է։ Հիմա ահաբեկչության ֆոն են ստեղծել, բայց նման կարգի շատ գործեր հիմքեր չունենալու փաստով կարճվել են, կարող եմ հիշեցնել, Արթուր Վանեցյան, Վահրամ Բաղդասարյանը, Աշոտ Մինասյան Նիկոլ Փաշինյանին սպանելու փորձի գործ, շոուն ապահովեցին, հետո գործը կարճեցին»,-ասաց Սաղաթելյանը։

Նա ընդգծեց՝ պետական դավաճանության մեղադրանքով զիմնվորականին ձերբակալել են, շոու են սարքել, հետո հիմք չունենալու պատճառով գործը կարճվել է։

«Սա հերթական փուչիկ գործերից մեկն է»,-ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա հերթական փուչիկ գործերից մեկն է. Իշխան Սաղաթելյան