Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին
Քաղաքական
11:48 04/07/2025
Հայաստան

Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին

«Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին և միակ  դատախազն եք, որի հաղորդման հիման վրա քրեական գործ է  հարուցվում։  Շնորհավորում եմ ձեզ, փաստորեն համ դատախազ եք, համ  օպերի ֆունկցիա եք կատարում»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ դիմելով ամբիոնի մոտ կանգնած գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, ով ներկայացրեց Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնադրությունը։

Խամոյանը նշեց, որ այս գործն ամբողջությամբ ապօրինի է, քաղաքական։

«Արծվիկ Մինասյանը նախարար է նշանակվել 2016 թվականաի սպետեմբերի 27-ին, ենթադրայալ ապօրինի փաթեթը նախարարություն մուտք է արվել հաջորդ օրը։ Ուզում եք ասել՝ 24 ժամվա նշանակված նախարարը հանցավոր կապի մեջ է  եղել ենթադրյալ հանցագործների հետ։ Չասացիք, թե այլ անձինք ովքեր են, որոնք ցուցմունքներ են տվել, դուք միայն մեջբերում էինք անում Արծվիկ Մինասյանի ցուցունքը։ Ստացվում է՝  Մինասյանը ցուցմունք է  տվել ինքն իր դեմ։ Մեղադրում եք Արծվիկ Մինասյանին, որ չի ստուգել փաթեթի օրինականությունը, բայց դրա լիազորությունները ի պաշտոն չի ունեցել։ Դա նույնն է, որ վաղն այդ ամբիոնից ձեր դեմ մեղադրանք ներկայացվի նրա համար, որ նախաքննական մարմնի ներկայացրած փաստերը չեք ստուգել ու գործեր եք հարուցել։ Օրինակ, հայտնի ձայնագրությունների օրիանականությունը չեք ստուգել, դրանց հիման վրա քրեական գործեր եք հարուցել։ Այս տրամաբանությամբ, ձեզ վաղը մեղադրանք է ներկայացվելու։ Դուք Հայաստանում օրինականություն չեք ապահավում, Փաշինյանի համար եք ենթրադրյալ օրինականություն հաստատում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ մինչ այս միջնորդության քննարկումը, դատախազը ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը։ Ընդդիմությունը այդ միջնորդության քննարկման ժամանակ լքել էր նիստերի դահլիճը, քանի որ Ս. Օհանյանը, առողջական խնդիրների պատճառով, չէր մասնակցում նիստին։ 

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաստորեն համ դատախազ եք, համ օպերի ֆունկցիա եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին