Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն հնչեցված գնահատականները. Լևոն Քոչարյան
Քաղաքական
13:32 04/07/2025
Հայաստան

Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն հնչեցված գնահատականները. Լևոն Քոչարյան

«Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն գնահատականները, մենք չենք ասել՝ կողմ չենք նրա թեկնածությանը, հակառակը՝ հրապարակային հայտարարել ենք, որ կողմ ենք»,-  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ պատասխանելով իմպիչմենտի գործընթացի մասին հարցերին։ 

Նա նշեց, որ իրենք ունեն իրենց ֆրակցիայի հայտարարությունը, թե դեպքում կմիանան իմփիչմենթի գործընթացին. «Դավիթի մասով մենք հայտարարել ենք, որ կողմ ենք, նույնիսկ ցույց ենք տվել ստորագրություններն՝ ավելորդ խոսակցություններից խուսափելու համար»։

Ինչ վերաբերում է Միքայել Սրբազանին թեկնածությանը, Լ. Քոչարյանն ասաց, որ դա իրենց նախաձեռնությունը չի եղել:

«Կար արդեն նախաձեռնություն, և մենք էլ հայտարարել ենք, որ եթե Սրբազանը համաձայնի, մենք էլ մեր ստորագրություններով կաջակցենք»,- ասաց  «Հայաստան» խմբակցության պատգամավորը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դավիթ Համբարձումյանի մասով ճիշտ չեն հնչեցված գնահատականները. Լևոն Քոչարյան