Անցնող գիշեր Մոսկվան ամենամասշտաբային հարվածն է հասցրել Կիևին
Քաղաքական
09:55 04/07/2025
Աշխարհ

Անցնող գիշեր Մոսկվան ամենամասշտաբային հարվածն է հասցրել Կիևին

ՌԴ-ն գիշերը Ուկրաինայի վրա արձակել է 539 անօդաչու թռչող սարք և 11 հրթիռ՝ սա նոր հակառեկորդ է։ «Դոյչե վելե»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերից։

Ուկրաինայի ԶՈւ տվյալներով՝ նրանց հաջողվել է խոցել 550 թիրախներից 478-ը։ Ռուսաստանի Դաշնությունը հարձակման ժամանակ օգտագործել է «Կինժալ» և «Իսկանդեր» հրթիռներ, ՀՕՊ-ը որսացել է վերջիններից երկուսին։ Հարձակման հիմնական ուղղությունը Կիևն էր։ Ուկրաինայի մայրաքաղաքը գրանցել է 8 վայրում 9 հրթիռի և 63 անօդաչու թռչող սարքի հարված, ինչպես նաև ընկնող բեկորներ։

Հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն 23 մարդ, որոնցից 14-ը հոսպիտալացվել են, հայտարարել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Հարվածը եղել է ամենամասշտաբայինը ողջ պատերազմի ժամանակ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Անցնող գիշեր Մոսկվան ամենամասշտաբային հարվածն է հասցրել Կիևին