Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազարավոր մարդիկ մասնակցել են ֆուտբոլիստ Դիոգու Ժոտային և եղբոր հրաժեշտի արարողությանը
Այսօր առավոտյան հազարավոր մարդիկ հավաքվել էին Պորտուգալիայի մայրաքաղաքի Պորտո շրջանի Գոնդոմար համայնքի ծխական եկեղեցում՝ մասնակցելու «Լիվերպուլի» և Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի և նրա եղբոր՝ Անդրե Սիլվայի հուղարկավորությանը, որոնք հինգշաբթի օրը զոհվել էին Իսպանիայում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
Երկու խաղացողների անուններով դագաղները տարել են «Գոնդոմար» ակումբի ընկերներն ու խաղացողները, որտեղ Դիոգու Ժոտան 9 տարեկանում սկսել է ֆուտբոլ խաղալ։

Եվրանյուզը գրում է, որ դեպի գերեզմանոց տանող երթին ներկա են եղել հազարավոր երկրպագուներ, որոնք հեռվից եկել էին իրենց վերջին հարգանքի տուրքը մատուցելու երկու տեղացի խաղացողներին։
Արարողությանը ներկա են եղել «Լիվերպուլի» ֆուտբոլիստները՝ թիմի ավագ Վիրջիլ վան Դեյկի գլխավորությամբ, որը ձեռքին կարմիր ծաղկեփունջ ուներ Ժոտայի սպիտակ 20 համարի մարզաշապիկի տեսքով։
Հուղարկավորությանը ներկա են եղել նաև Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը և մի քանի առաջատար պորտուգալացի խաղացողներ, այդ թվում՝ «Մանչեսթեր Սիթիի» Բեռնարդո Սիլվան և Ռուբեն Դիասը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» Բրունո Ֆերնանդեշը: Ազգային հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն ներկա չի եղել հուղարկավորությանը։


Լուսանկաները՝ AP-ից