«Էրդողանը անոնսավորեց «Միջանցք»-ի բացումը և Փաշինյանի հերթական պետական դավաճանnւթյnւնը»
Քաղաքական
19:52 05/07/2025
Հայաստան

«Էրդողանը անոնսավորեց «Միջանցք»-ի բացումը և Փաշինյանի հերթական պետական դավաճանnւթյnւնը»

Պատմաբան, լրագրող Դավիթ Ֆիդանյանը գրել է. 

«Էրդողանը անոնսավորեց «Միջանցք»-ի բացումը և Փաշինյանի հերթական պետական դավաճանությունը:

Մինչ գործող վարչախումբը Հայաստանում շարունակում է քաղաքական տեռորը` վերջին երկու օրվա կտրվածքով Հայաստանի շուրջ տեղի են ունենում խիստ վտանգավոր և մտահոգիչ զարգացումներ:

Առաջին` Middle East Eye հեղինակավոր պարբերականի հաղորդմամբ հուլիս ամսին Դուբայում Փաշինյան-Ալիև հանդիպում է տեղի ունենալու:

Երկրորդ` դրան զուգահեռ մամուլում տեղեկություն է տարածվում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման ամերիկյան տարբերակի մասին, որը իրենից ենթադրում է այն, որ ճանապարհը Հայաստանը չի վերահսկելու:

Երրորդ` օկուպացված Ստեփանակերտում երեկ տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Իրանի նախագահ Փեզեշքիանին:

Չորրորդ` համաժողովի ընթացքում Ալիևը նորից խոսել է Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին: Ալիևը նաև իր գոհունակությունն է հայտնել Ստամբուլում ԻՀԿ երկրների համաժողովի ընթացքում ընդունված խիստ հակահայկական բանաձևերի կապակցությամբ:

Հինգերրորդ` Թուրքիայի նախագահ Էրդողանը այսօր բառացի հայտարարել է, որ «Չնայած սկզբում Հայաստանը դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում է ցուցաբերում տնտեսական ինտեգրմանը մասնակցելու հարցում»:

Վեցերրորդ՝ դիվանագիտական լեզվից թարգմանաբար սա նշանակում է, որ այսպես կոչված «Միջանցք»-ի հարցը լուծված է:

Յոթերրորդ՝ Էրդողանի հայտարարությունը հնարավոր է, որ ըստ էության Ստամբուլում Էրդողան-Փաշինյան հանդիպման աղետալի արդյունքների անոնսն է, և որով թերևս կարելի է բացատրել Փաշինյանի կողմից ներքաղաքական դաշտում վերջին շրջանում այն աննախադեպ ռեպրեսսիաները որի ականատեսն ենք մենք:

Ութերրորդ` վերոգրյալ իրողությունները վկայում են, որ Հայաստանի շուրջ զարգացումները մեծ արագություն են վերցրել, որոնք ուղղակիորեն տեղավորվում են տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումների` այն է ռուս-ադրբեջանական աննախադեպ լարվածության, Մերձավոր արևելյան վերջին պատերազմից հետո Ադրբեջան-Իրան հարաբերությունների սրման և Հարավային Կովկասում ռուս-իրանական ազդեցության թուլացման գործընթացներում»։ 

 

 

2424

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Էրդողանը անոնսավորեց «Միջանցք»-ի բացումը և Փաշինյանի հերթական պետական դավաճանnւթյnւնը»