Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողան
Քաղաքական
17:20 05/07/2025
Տարածաշրջան

Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողան

«Զանգեզուրի միջանցքը Թուրքիան դիտարկում է որպես աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական հեղափոխության մի մաս, և դրա բացումը կլինի «ռազմավարական» իրադարձություն»,-Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր Զանգեզուրի միջանցքին, այժմ այն ​​ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում։ Այս տարածաշրջանի զարգացումը հնարավորություն է ոչ միայն Ադրբեջանի, այլև Հայաստանի, մեզ, Իրանի և այլ երկրների համար», - ասել է Թուրքիայի առաջնորդը ինքնաթիռում լրագրողներին՝ Ադրբեջանից վերադառնալուց հետո։

Նրա խոսքով, «Զանգեզուրի միջանցքը» նոր հնարավորություններ կնշանակի ոչ միայն Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար. ««Զանգեզուրի միջանցքի» բացումը ռազմավարական քայլ կլինի Միջին միջանցքի համար։ Երբ միջանցքը բացվի, Թուրքիայից ապրանքները կկարողանան Կասպից ծովով ավելի արագ հասցնել Կենտրոնական Ասիա և Չինաստան, իսկ Եվրոպայից Չինաստան եկող բեռները կսկսեն անցնել Թուրքիայով»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողան