Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի. Սաակաշվիլի
«Այն, ինչ տեղի է ունենում Հարավային Կովկասում, Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման հետևանք է։ Փաշինյանն անհաջող պատերազմից հետո Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին, ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին՝ միլիարդատեր Կարապետյանին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։
Նրա կարծիքով, այդպիսով Փաշինյանը պաշտոնապես ԵՄ անդամակցության կուրս վերցրեց։
Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանը սկսել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանին դիտարկում է որպես ուղիղ վտանգ։
«Բացի այդ, սկսել է Ադրբեջանի ու Հայաստանի մերձեցումը, ինչը ամենածանր հարվածն է Ռուսաստանին։ Այս իրավիճակում Վրաստանն ամբողջությամբ անոմալիա է»,-գրել է նա։