Տեխասում ջրհեղեղից զnhերի թիվը հասել է 82-ի
Աշխարհում
09:58 07/07/2025
Աշխարհ

Տեխասում ջրհեղեղից զnhերի թիվը հասել է 82-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 82-ի: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին: Քեր շրջանում զոհերի թվում առնվազն 28 երեխա կա: Շրջանի աղջիկների Mystic ճամբարից 10 աղջիկ և 1 խորհրդատու անհետ կորած են համարվում:

Անցյալ շաբաթ կենտրոնական Տեխասում խոշոր ջրհեղեղներ էին սկսվել, որի հետևանքով Գվադալուպե գետը կտրուկ բարձրացել է՝ հասնելով պատմության մեջ երկրորդ ամենաբարձր մակարդակին։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder