Վարույթով որևէ հստակ տվյալ ունե՞ք, որն առնչվում է Վեհափառին. հարց՝ դատախազին
Քաղաքական
17:17 07/07/2025
Հայաստան

Վարույթով որևէ հստակ տվյալ ունե՞ք, որն առնչվում է Վեհափառին. հարց՝ դատախազին

«Վարույթով որևէ հստակ տվյալ ունե՞ք, որն առնչվում է Վեհափառին։ Եթե անցնում է այս վարույթով, ասեք, ինչ-որ փաստ կա՞։ Եթե չէ, ինչո՞ւ չեք հերքում, թե՞ ձեր  պարտականությունների մեջ նաև դրված է հակաեկեղեցական արշավին մասնակից դառնալը»,- ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հետաքրքրվեց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից։

Ք.Վարդանյանը կրկնեց հարցը՝ վարույթով որևէ փաստ կա՞, որը վերաբերում է Ամենայն Հայոց կաթողիկոսին։

«Նախաքննության հետ կապված որևէ այլ տվյալ հրապարակման ենթակա չէ։ Ու նորից եմ կրկնում՝ եթե որևէ անձի մասնակցություն հաստատվի  հիմնավոր կասկածից վեր չափանիշով, դրան կհետևի   դատավարական փաստաթուղթ»,- ասաց դատախազը։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը գրել էր. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։

Առավելևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ որ, Կտրիճի և մի քանի այլ անձանց շնորհիվ այդ տարածքները փակ չեն շնության համար»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder