Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի. Սաակաշվիլի
Քաղաքական
13:16 07/07/2025
Աշխարհ

Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի. Սաակաշվիլի

«Այն, ինչ տեղի է  ունենում Հարավային Կովկասում, Ուկրաինայում Ռուսաստանի թուլացման հետևանք է։ Փաշինյանն անհաջող պատերազմից հետո Հայաստանում արեց այն, ինչ ես չարեցի 2011-2012 թվականներին, ձերբակալեց հայկական Իվանիշվիլիին՝ միլիարդատեր Կարապետյանին»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

Նրա կարծիքով, այդպիսով Փաշինյանը պաշտոնապես ԵՄ անդամակցության կուրս վերցրեց։

Վրաստանի նախկին նախագահը նշել է, որ Հարավային Կովկասի երկրներից Ադրբեջանը սկսել է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ, Ռուսաստանին դիտարկում է որպես ուղիղ վտանգ։

«Բացի այդ, սկսել է Ադրբեջանի ու Հայաստանի մերձեցումը, ինչը ամենածանր հարվածն է Ռուսաստանին։ Այս իրավիճակում Վրաստանն ամբողջությամբ անոմալիա է»,-գրել է նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանն անհաջող պատերազմից հետո արեց այն, ինչ ես չարեցի. Սաակաշվիլի