Երևանում անչափահասը BMW-ով բախվել է գովազդային վահանակին և հայտնվել մայթին, կա վիրավոր
Հասարակություն
21:40 07/07/2025
Հայաստան

Երևանում անչափահասը BMW-ով բախվել է գովազդային վահանակին և հայտնվել մայթին, կա վիրավոր

Հուլիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Մոտ մեկ ժամ առաջ՝ ժամը 19։30-ի սահմաններում, 17-ամյա Ռոբերտ Մարանգոզյանը իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտա – Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել տրանսպորտային կանգառին մոտ տեղադրված գովազդային վահանակին, կոտրել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

«Վթարի հետևանքով մեկ մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին  գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։Քննիչի հանձնարարությամբ ավտոմեքենան տեղափոխվել է Պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։Քննչական բաժինը պարզում է՝ հիվանդանոց տեղափոխվածը վրաերթի հետևանքով է տուժել, թե վահանակն է ընկել նրա վրա»,-հայտնում է shamshyan.com-ը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Երևանում անչափահասը BMW-ով բախվել է գովազդային վահանակին և հայտնվել մայթին, կա վիրավոր