ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են
Իրավունք
09:16 08/07/2025
Հայաստան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են

«Հրապարակ»-ը գրում է, որ իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն և այս պահին խուզարկություն են իրականացնում:

«Նարեկ Կարապետյանը Սամվել Կարապետյանի եղբոր որդին է: Ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի ռեպրեսիաների հաջորդ թիրախը նա է լինելու»,-գրում է «Հրապարակ»-ը։ 

Armlur.am-ն էլ հայտնում է, որ վաղ առավոտյան` 08.00-ի սահմաններում իրավապահները մտել են ՀԷՑ:

«Ընկերության մամուլի պատասխանատուն մեզ հետ զրույցում, ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ է կատարվում, բայց իրավապահները առավոտվանից գրասենյակում են, թույլ չեն տալիս աշխատակիցներին մտնել գլխամաս»,- գրում է կայքը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը խուզարկություններ են