Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԷՑ-ում խուզարկությունն ավարտվում է, ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտնաբերվել. Ղազինյան
«Քննչական գործողություններն ավարտին են մոտենում, օրենքով արգելված, ապացույց հանդիսացող ոչ մի բան չի հայտնաբերվել, չի էլ կարող հայտնաբերվել, քանի որ չկա էլ»,- ՀԷՑ-ում խուզարկության մասին ասաց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Հարցին՝ իրավապահները դատարակ ձեռքերո՞վ են դուրս գալու, նա ասաց. «Այս պահին դատարակ ձեռքերով էին»։ Ղազինյանը նաև նշեց, որ, իր իմանալով, խուզարկություն տեղի է ունեցել միայն ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի աշխատասենյակում։
«Քննչական գործողությունները սկսվել են Նարեկ Կարապետյանի գալուց հետո»,- ասաց նա։
Ղազինյանի ներկայացմամբ, իրեն որպես ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար շենք թողել են, բայց քննչական գործողություններին մասնակից չի եղել։
Նա նաև նշեց, որ ինչքան գիտի, ՀԷՑ-ի աշխատակից ձերբակալված չունեն։
Ղազինյանը նաև ասաց. «Դուք փորձում եք ինձնից անընդհատ քաղաքական բաներ պոկել։ Անկեղծ ասեմ՝ ինչ ուզում, անում են»։

Հիշեցնենք՝ ՔԿ-ից ավելի վաղ Panorama.am-ին ասել էին, որ ՀԷՑ-ում քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:




