Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս. Մանուկյան
Քաղաքական
21:35 08/07/2025
Հայաստան

Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս. Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ մանուկյանը գրում է.

« Քննչական կոմիտեի դիմաց շուրջ հինգ ժամ սպասելուց հետո միայն մեր գործընկեր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին քննիչները հրավիրեցին ներս՝ մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոցի հարցով դատարան դիմելու համար:

Հատկանշական է, որ գլխավոր դատախազը Արթուր Սարգսյանի խափանման միջոցի հարցի քննությունը հրատապ էր համարում, սակայն ժամեր շարունակ որևէ քննչական գործողություն չէր իրականացվում:

Իսկ իրականում իշխանության մտածած «մասկի շոուն» տապալվեց:

Քննչականի մոտ հավաքված մեր հայրենակիցները ծափերով ու բացականչություններով ճանապարհեցին Արթուր Սարգսյանին: Նա խուսափող և նահանջողը չէ:

Ազատություն բոլոր քաղբանտարկյաներին:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder