ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո աշխատակիցներին թույլ տվեցին ներս մտնել
Հասարակություն
14:24 08/07/2025
Հայաստան

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո աշխատակիցներին թույլ տվեցին ներս մտնել

ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում մի քանի ժամ տևած խուզարկությունից հետո աշխատակիցներին թույլ տվեցին ներս մտնել։ 

Իսկ խուզարկություն կատարած դիմակավորներին նրանք ճանապարհեցին ամոթանքներով՝ «դուք ում եք ծառայում»։ 

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ՀԷՑ-ի գլխավոր գրասենյակում սկսել են խուզարկություն։  ՔԿ-ից ավելի վաղ Panorama.am-ին ասել էին, որ ՀԷՑ-ում քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder