Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը. Փաշինյան
Քաղաքական
08:10 08/07/2025
Հայաստան

Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ ինքն է առաջնորդելու եմ Միածնի իջման «վայրի» «ազատագրումը»։ 

«Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակարեւերը․ Հիսուս Քրիստոսի, նրա վարդապետության հետ Կտրիճ Ներսիսյանի, Վազգեն Գալստանյանի, Գեւորգ Աջապահյանի եւ էլի ոմանց կապի եւ առնչության ի սպառ բացակայությունը։

Հիսուս Քրիստոսի տունը, Միածնի իջման վայրը զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական մի խմբակի կողմից ևպետք ազատագրվի։

Ես առաջնորդելու եմ այդ ազատագրումը»,- գրել է Նիկոլ Փաշինյանը։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder