Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՔԿ-ն՝ ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունների մասին
ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Panorama.am-ը տեղեկացավ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանից։
«Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ:
Առաջիկայում հանդես կգանք պաշտոնական հաղորդագրությամբ»,- նշեց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 08.00-ի սահմաններում իրավապահները մտել են ՀԷՑ, նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տուն, իրականացնում են խուզարկություններ։