Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նիկոլ Փաշինյանի, նրա կնոջ, նրա ղեկավարած խմբակի անդամների գործողությունները հանցագործության հատկանիշներ են պարունակում. համոզված են «Հայաքվե» նախաձեռնության անդամները։
«Հույս ունենք, որ այս անգամ տիկին դատախազը կհարուցի քրեական գործ, քանի որ բոլոր հիմքերն առկա են։ Շուրջ հինգ քրեական հոդվածով անցնում են նրանց նրանց գործողությունները, ոչ միայն Փաշինյանի, այլև նրա տիկնոջ, խմբակի անդամների՝ Ռուբեն Ռուբինյանի, Վահագն ալեքսանյանի և ուրիշների ստատուսները, հայտարարությունները»,-ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանը։
Իրավաբանն ասաց, այսօր էլ ԱԺ-ում ՔՊ վարչության անդամներից մեկը՝ Արսեն Թորոսյանին պատգամավորներից մեկին թուրք անվանեց, Արթուր Հովհաննիսյանը խոստացավ ինչ-որ մեկի վիզը պոկել, այդ արարքները վերջ ի վերջո պետք է իրավական գնահատական ստանան։
Նախաձեռնության անդամներն այս պահին Գլխավոր դատախազություն դիմաց են, նրանք հանցագործության մասին ծավալուն հաղորդում կհանձնի դատախազությանը` կապված եկեղեցու հանդեպ իշխանության բացահայտ ապօրինի գործողությունների հետ:
«Հույս ունենք, որ ի վերջո կհասնենք արդարադատության։ Նիկոլ Փաշինյանը պետք է դատվի, իր արածների համար պատասխանատվություն պետք է կրի»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։