Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վտանգ ներկայացնող» երկու իր առգրավվել են խուզարկության շրջանակում՝ երկու գլխարկ. Արամ Վարդևանյան
«Վաղ առավոտից ապօրինի խուզարկությունների մի հսկայական շքերթ է սկսել»,-անդրադառնալով ՀԷՑ-ում, Սամվել Կարապետյանի եղբոր որդու տանն իրականացվող խուզարկություններին՝ լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, մեր հասարակությունում խուզարկությունների թեման կարծես շատերին էլ չի զարմացնում, թեև իրավական իմաստով իրավունքների հստակ միջամտություն է, այն պետք է լինի հստակ պատճառաբանված, անհրաժեշտ ու համաչափ։
«Խուզարկություններն առնչվում են Կարապետյան ընտանիքին, ադ թվում հատկապես Նարեկ Կարապետյանի մասով են գործողություններ կատարվում։ Ի՞նչ են փնտրում, բարդ է ասել։ Կարող եմ ասել, վտանգ ներկայացնող երկու իր առգրավվել են խուզարկության շրջանակում, վստահ եմ հանրային մեծ պահանջ կա դրա նկատմամբ, խոսքը երկու գլխարկի մասին է, ես հասկանում եմ, որ իսկապես դրա անհրաժեշտությունը կար»,-ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։