Դրանցով մարդուն կարող են վնաս պատճառել միայն անցենզուր եղանակով. Խուդոյանը՝ ՔԿ հրապարակած լուսանկարների մասին
Իրավունք
12:47 09/07/2025
Հայաստան

Դրանցով մարդուն կարող են վնաս պատճառել միայն անցենզուր եղանակով. Խուդոյանը՝ ՔԿ հրապարակած լուսանկարների մասին

««Սրբազան պայքարի» մասնակիցների մեղադրանքի նկարագիրը հետևյալն է. պատրաստվում էին կատարաել ահաբեկչություն, որը պետք է դրսևորվեր մարդու կյանքին, գույքին, առողջությանը վնաս սպառնացող գործողութուններ կատարելով»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա հիշեցրեց, որ Քննչական կոմիտեն իր պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակում, հայտնում, որ խուզարկության արդյունքում հայտնաբերել են հրավտանգ առարկաներ։

«Ի թիվս այլ բաների դնում են նկար, որում ցուցադրված առարկայի վրա գրված է Color smoke` այսինքն գունավոր ծուխ, ու պաշտոնապես դրել են իրենց էջում, մի նկարով էլ էդ փոքր բաները ամանորյա, որ երեխաները վառում գցում են (պայթուցիկների մասին էխոսքը-խմբ.)։ Արդյոք հնարավո՞ր է դրանցով ինչ-որ անձի վնաս պատճառել։ Երևի շատ սպեցիֆիկ ու անցենզուր եղանակով, բայց չեմ կարծում, որ այդ եղանակով իշխանափոխություն կարող են անել էլի»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Դրանցով մարդուն կարող են վնաս պատճառել միայն անցենզուր եղանակով. Խուդոյանը՝ ՔԿ հրապարակած լուսանկարների մասին