CNN. Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ցզինպինին ռմբակոծել Մոսկվան և Պեկինը
Քաղաքական
10:23 09/07/2025
Աշխարհ

CNN. Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ցզինպինին ռմբակոծել Մոսկվան և Պեկինը

Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը 2024 թվականի դրամահավաքի միջոցառման ժամանակ հայտարարել է, որ սպառնացել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «մինչև դժոխք ռմբակոծել Մոսկվան», եթե Ուկրաինայի դեմ ռազմական գործողություններ սկսվեն։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է CNN-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող աուդիոձայնագրությանը։

«Ես Պուտինին ասացի. «Եթե դու գնաս Ուկրաինա, ես դժոխքի չափ ռմբակոծելու եմ Մոսկվան։ Ասում եմ քեզ, ես այլընտրանք չունեմ»,-Թրամփի խոսքերը մեջբերել է CNN-ը ։

Ամերիկայի նախագահի խոսքով՝ Պուտինը պատասխանել է, որ չի հավատում իրեն, բայց Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ նա իրեն «10%-ով» է հավատացել։

Հեռուստաալիքը պնդում է, որ Թրամփը նմանատիպ ուղերձ է փոխանցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին Թայվանի հարցով՝ սպառնալով հարձակվել Պեկինի վրա։

CNN-ը գրում է, որ Թրամփի PR թիմը հրաժարվել է մեկնաբանել աուդիոձայնագրությունների բովանդակությունը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ «շատ դժգոհ է» հուլիսի 3-ին Պուտինի հետ ունեցած իր հեռախոսազրույցից։ «Նա ուզում է մինչև վերջ գնալ»,-պնդել է ամերիկացի առաջնորդը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
CNN. Թրամփը սպառնացել է Պուտինին և Սի Ցզինպինին ռմբակոծել Մոսկվան և Պեկինը