Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զայրացած էր Իսրայելի և Իրանի միջև հրադադարի խախտումների պատճառով և այս հարցի շուրջ «չափազանց կոշտ և անմիջական» զրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին այսօր հաղորդել է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը, որը նախկինում հայտարարել էր հրադադարի մասին, ուշ գիշեր հետևել է իրավիճակին և զայրացել է, երբ եզրակացրել է, որ երկու կողմերն էլ խախտում են այն: Երեքշաբթի օրը՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով մեկնելուց առաջ, նա կապ է հաստատել Իսրայելի կառավարության ղեկավարի հետ, որի հետ, ըստ հեռուստաալիքի աղբյուրի, «կոշտ զրույց» է ունեցել: