Փաշինյանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային նշանակության հարցեր
Քաղաքական
23:04 09/07/2025
Հայաստան

Փաշինյանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային նշանակության հարցեր

Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը գրել է, որ Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող  Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։

 Փաշինյանն ընդգծել է Հայաստանի և ԱՄԷ-ի միջև բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման և խորացման կարևորությունը՝ նշելով, որ երկկողմ գործակցությունն ունի մեծ ներուժ ինչպես տնտեսական, այնպես էլ ներդրումային և հումանիտար ոլորտներում։

ԱՄԷ նախագահը ջերմորեն ողջունել է վարչապետ Փաշինյանին՝ ընդգծելով, որ Էմիրությունները մեծապես կարևորում են գործընկերային հարաբերությունները Հայաստանի հետ և պատրաստ են համատեղ քայլեր ձեռնարկել փոխշահավետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային նշանակության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Փաշինյանը ԱՄԷ նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային նշանակության հարցեր